Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Մետաստազներ. բուժումը հնարավոր է. oncology.am

Մետաստազներ. բուժումը հնարավոր է. oncology.am

Մեր օրերում քաղցկեղը դադարել է անբուժելի հիվանդություն համարվել: Սակայն շատ դեպքերում ուռուցքային պրոցեսը հայտնաբերվում է ուշ շրջանում, երբ հիմնական ուռուցքն արդեն մետաստազների տեսքով տարածվում է է այլ օրգաններ: Այս իրավիճակներում բուժման հաջողությունը որոշվում է բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության մակարդակով, ուռուցքաբանների պրոֆեսիոնալիզմով և մետաստազների դեմ պայքարի նրանց կարողությամբ, լավագույն ռազմավարության ընտրությամբ՝ հաշվի առնելով հիվանդի անհատական առանձնահատկությունները:

Ամենախոցելի օրգանը

Չարորակ ուռուցքների մետաստազների ամենահաճախ հանդիպող տեղակայումը լյարդն է: Ըստ վիճակագրության, մետաստազներով պայմանավորված ուռուցքները լյարդում 20 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան առաջնային ուռուցքային օջախները:  Սա պայմանավորված է լյարդի ունիկալ արյունամատակարարմամբ: Ըստ էության հանդիսանալով օրգանիզմի ունիվերսալ ֆիլտր՝ լյարդն արյուն ստանում է երկու աղբյուրից՝ լյարդային զարկերակից և դռներակից: Այդ պատճառով  արյան հոսքով տարածվող մետաստազները հաճախ «նստում» են հենց այս օրգանում:

Լյարդում մետաստազներ հաճախ առաջանում են այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են.

  • աղիների քաղցկեղը,
  • թոքերի քաղցկեղը,
  • երիկամների քաղցկեղը,
  • կրծքագեղձի քաղցկեղը,
  • ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը,
  • ստամոքսի, ձվարանների, փափուկ հյուսվածքների չարորակ ուռուցքները,
  • նեյրոէնդոկրին ուռուցքները,
  • մելանոման և այլն:


Բուժման ժամանակակից մոտեցումները

Լյարդում մետաստազներով հիվանդի համար հիմնական ռիսկը պայմանավորված է այս օրգանի անմիջական քայքայմամբ, որը բերում կյանքին սպառնացող լյարդային անբավարարության զարգացման: Սակայն բուժման ժամանակակից եղանակները հնարավորություն են տալիս դանդաղեցնել կամ կանգնեցնել նորագոյացության աճը, բարելավել կյանքի որակը և ավելացնել հիվանդի կյանքի տևողությունը:

Դիտարկենք այս կլինիկաներում ուռուցքային հիվանդությունների մետաստատիկ բարդությունների ժամանակ կիրառվող բուժման մի քանի ժամանակակից եղանակներ:

Նվազագույն միջամտություն՝ առավելագույն արդյունք

Ներզարկերակային քեմոէմբոլիզացիան (ՔԷ) քիչ միջամտական եղանակ է, որը կիրառվում է լյարդի չարորակ ուռուցքների վերացման նպատակով: ՔԷ ապահովում է քիմիաթերապևտիկ դեղամիջոցների բարձր կոնցենտրացիան անմիջապես ուռուցքի մեջ՝ ներմաշկային ներզարկերակային կաթետրի օգնությամբ: . Ընդ որում իրականացվում է նաև ուռուցքի հյուսվածքները սնող զարկերակների էմբոլիզացիա (խցանում):

Պրոցեդուրայի հակաուռուցքային էֆեկտը հիմնված է ՝

 

  • քիմիաթերապևտիկ դեղամիջոցների բարձր կոնցենտրացիայի ապահովում անմիջապես ուռուցքի հյուսվածքներում՝ առանց առողջ հյուսվածքների և ողջ օրգանիզմի վրա բացասական ազդեցության,
  • տեղային արյունամատակարարման խանգարման շնորհիվ ուռուցքի շրջանում հակաուռուցքային դեղամիջոցների երկարատև պահպանում ,
  • ուռուցքային բջիջներին թթվածնի և սննդարար նյութերի մատակարարման ընդհատում :


Ներզարկերակային քեմոէմբոլիզացիան սովորաբար լավ է տարվում: Առավել տարածված կողմնակի ազդեցություն է հանդիսանում այսպես կոչված հետէմբոլիզացիոն համախտանիշը (ցավային համախտանիշ, սրտխառնոց, փսխում), որը հեշտությամբ պաշարվում է դեղորայքի օգնությամբ և անցնում է մի քանի օրվա ընթացքում: Համակարգային քիմիաբուժությանը բնորոշ կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են մազաթափությունը կամ ոսկրածուծի ֆունկցիայի ընկճումը, ներզարկերակային քեմոէմբոլիզացիայի ժամանակ չեն զարգանում: Հիվանդների մեծ մասը կարող է բուժ. հաստատությունից դուրս գրվել բուժման հենց հաջորդ օրը:

Քիչ ինվազիվ միջամտության ևս մեկ տարբերակ է հանդիսանում ուռուցքի ներմաշկային ռադիոհաճախականության աբլացիան, որը կիրառվում է թոքերում և որոշ այլ օրգաններում մետաստազների առկայության դեպքում: Համակարգչային տոմոգրաֆի հսկողության տակ մաշկի միջով ուռուցքի մեջ մտցվում է ասեղ, որի օգնությամբ ուռուցքի վրա իրականացվում է ռադիոհաճախականության ազդեցություն՝ բերելով շրջապատող հյուսվածքների ջերմաստիճանի բարձրացման:  Եղանակի արդյունավետությունը որոշվում է ազդեցության ճշգրտությամբ, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի նկատմամբ առողջ բջիջների համեմատ ուռուցքային բջիջների բարձր զգայնությամբ:

Նմանատիպ բուժումն անհրաժեշտ է այն հիվանդներին, ովքեր չեն արձագանքում ստանդարտ քիմիաբուժությանը և ճառագայթային բուժմանը: Այս եղանակը ցուցված է նաև այն հիվանդներին , ովքեր չեն կարող վիրահատվել՝ կապված օրգանիզմի ընդհանուր թուլության հետ, մագիստրալ անոթներին մոտ տեղակայված ուռուցքային աճի օջախների և այլ պատճառներով:

Լյարդում, թոքերում  և այլ օրգաններում մետաստազների առկայության դեպքում կիրառվող քիչ ինվազիվ միջամտությունները հնարավորություն են տալիս զգալիորեն դանդաղեցնել կամ լիովին կանգնեցնել չարորակ նորագոյացությունների աճը, պահպանել ախտահարված օրգանի ֆունկցիան, և հետևաբար զգալիորեն բարձրացնել հիվանդի կյանքի որակն ու տևողությունը:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ